Թիրախային պաշտոնանկություն ԱԱԾ-ում. նախագահն ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալին
Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրանտ Եպիսկոպոսյանին ազատում է ՀՀ կառավարության առընթեր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից.
Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը' ո ր ո շ ու մ ե մ.
Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրով՝ նախագահը Կարապետ Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ