Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Զովունիում ու Երևանի Դավիթ Բեկի փողոցում նկատված գյուրզաներին
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 4-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի խաղատների մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Օգոստոսի 4-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 շենքի մոտակայքում գտնվող հողատարածքում՝ փոսում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ