Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը
Հասարակություն
«Սասնա ծռերի»-ի հրամանատար Պավլիկ Մանուկյանը հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի հորդորը՝ դադարեցրել է հացադուլը:
Այս մասին այսօր հայտարարել է Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բադասյանը:
Փաստաբանը հրապարակել է Պավլիկ Մանուկյանի խոսքերը, որը ներկայացնում ենք ստորև.
«Անսալով ժողովրդիս կոչին, հաշվի առնելով զորահրամանատարիս՝ Ժիրայր Սեֆիլյանի հորդոր-պահանջը, հավատարիմ մնալով «Սասնա ծռեր»-ի ապստամբություն առանց զոհի պատգամին, զգալով մեր մոտալուտ հաղթանակի տեսլականը, ես՝ Պավել Ռազմիկի Մանուկյանս, դադարեցնում եմ հացադուլը»:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը Հուլիսի 27-ից հացադուլ էր հայտարարել ու հրաժարվել ցավազրկողներից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ