Պարզվել է, որ գեր մարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում
Այլ
Ավելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ և գեր մարդկանց նյարդային համակարգի վիճակի դիտարկումները ցույց են տվել, որ գերերի ուղեղի հյուսվածքը միջին հաշվով 10 տարով ավելի ծեր է երևում, քան քաշի հետ կապված խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը: Այդ մասին ասված է Neurobiology of Aging. հանդեսում հրապարակված հոդվածում:
«Ծերանալու համեմատ մեր ուղեղի ծավալն աստիճանաբար փոքրանում է, և գեր մարդկանց մոտ այդ գործընթացը չգիտես ինչու ավելի արագ է ընթանում, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ: Մենք չգիտենք, թե ինչու է դա տեղի ունենում, և միայն կարող ենք գուշակել՝ արդյոք ճարպակալումն ուղեղի «գերչորացում» է առաջացնում կամ, ընդհակառակը, արդյոք ճարպակալումն այնպիսի գործընթացներ է առաջացնում, որոնք ուղեղին ստիպում են ավելի արագ ծերանալ»,-հայտարարել է Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակցուհի Լիզա Ռոնանը:
Ռոնանը և նրա գործընկերները այդ տարօրինակ ֆենոմենը բացահայտել են՝ ուսումնասիրելով Քեմբրիջի 20-ից մինչև 87 տարեկան հասակի ավելի քան 500 բնակիչների ուղեղի նկարահանումները, որոնք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ստացվել են քաղաքի հիվանդանոցներից մեկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ