Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան «Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվել Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ 

Հեքիաթներ գրելու համար կյանքի մեծ փորձ ունենալն անպայման չէ. Արմեն Գրիգորյան

Գիտություն և Մշակույթ

Հեքիաթների դերը շատ մեծ է աշխարհայացքի ձևավորման, դաստիարակության գործում: Հայաստանում հիմնականում հեքիաթներ են գրում տարեց ստեղծագործողները: «Արմենպրես»-ի զրուցակից երիտասարդ գրող Արմեն Գրիգորյանը չի կարծում, որ կյանքի մեծ փորձ ունենալն անպայման է հետաքրքիր հեքիաթներ գրելու համար:

- Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եք: Ինչպե՞ս որոշեցիք գիրք գրել:

-Ուսանողական տարիներին տարբեր սցենարներ էի գրում: Ֆիլմեր շատ եմ սիրում ու հաճախ տարբեր ժանրերի ֆիլմերի մասին կարծիք եմ գրում իմ ֆեյսբուքյան էջում: «Արվեստ' հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթում իմ սցենարներից մեկը լավագույնը համարվեց, և իմ մեջ ծնվեց երեխաներին տարբեր հետաքրքիր ու անկանխատեսելի պատմություններ պատմելու գաղափարը:

- Ի՞նչ տպավորություն են թողել ձեզ վրա մանկության շրջանում լսած հեքիաթները:

-Ես միշտ եմ հեքիաթներ կարդացել, և վաղ տարիքում ինձ վրա հատկապես մեծ տպավորություն են թողել Հովհաննես Թումանյանի, ուկրաինական ժողովրդական հեքիաթները: Հատկապես հավանում էի այն հեքիաթները, որտեղ կային թագուհիներ, արքաներ, մարդկանց փրկելու ցանկություն և հնարավորություն: Իմ հեքիաթներում այդ ամենը նույնպես կա, պարզապես ավելի նորովի է ներկայացված:

-Ինչո՞ւ ընտրեցիք «ֆենթըզի» ժանրը:

-Մտածում էի, որ ավանդական, հին հայկական ոճով կլինեն հեքիաթներս, բայց գրելու ընթացքում ֆանտաստիկան հաղթեց: Հեքիաթներս գրելիս ոգեշնչվել եմ «Հարի Փոթեր», «Մատանիների տիրակալը» և այլ ստեղծագործություններից: Կարծում եմ՝ ֆանտաստիկ ժանրը հետաքրքրում է ո՛չ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հեքիաթներս երևակայական են, սակայն դրանք զերծ չեն իրականությունից: Իմ կյանքի փորձը, իմ տեսած և լսած պատմությունները իրենց արտացոլանքն են գտնում դրանցում:

- Ի՞նչն է այսօր հատկապես հետաքրքրում երեխաներին: Դուք փորձու՞մ եք ձեր ստեղծագործություններով բավարարել նրանց հետաքրքրությունները:

-Կարծում եմ՝ բոլոր ժամանակներում երեխաներին ամեն ինչ հետաքրքրել է. ժամանակակից տեխնոլոգիաները, նոր և ուշագրավ պատմություններ' և՛ ֆանտաստիկ, և՛ այլ ժանրերում: Շատ դժվար կլինի մտածել նրանց բոլոր հետաքրքրությունները բավարարելու մասին: Ես աշխատում եմ իմ հեքիաթներով այլ աշխարհ տեղափոխել երեխաներին և դրական հույզեր հաղորդել նրանց: Մեր օրերում նրանք կարող են գտնել իրենց հուզող գրեթե բոլոր հարցերի պատասխանները նաև հեքիաթների օգնությամբ:

-Ո՞րն է «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթի ասելիքը:

-Իմ առաջին գիրքն է, լույս է տեսել «Անտարես» հրատարակչությունում 2015թ.: Գրքի հերոսը հայտնվում է կախարդական վայրում, որտեղտարբեր խնդիրների առաջ է կանգնում: Բանալին գտնելու օգնությամբ հերոսը՝ Կանը, փորձում է լուծել այդ խնդիրները և գտնել ելքը: Գիրքը չհանձնվելու, առաջ շարժվելու և նպատակներին հասնելու մասին է: Ցանկանում եմ ասել, որ փակ դռներ չկան, պարզապես պետք է բացել դրանք: Ներկայումս նոր հեքիաթ եմ գրում, որի ժանրը դարձյալ ֆանտաստիկան է, սակայն այս ստեղծագործության մեջ սիրո թեման ավելի մանրակրկիտ է ներկայացվում: Հերոսները պայքարում են հանուն սիրո և երջանկության:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից ստեղծագործողների մասին:

-Կան լավ, հետաքրքիր հեղինակներ, բայց մրցակցությունը շատ թույլ է, կարելի է ասել չկա: Մեր երկրում գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում կան հսկայական տարածքներ, որտեղ գրքեր են վաճառվում և մարդիկ միանգամից մի քանի գիրք են գնում: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, բայց ես փորձում եմ իմ հեքիաթների շնորհիվ հետաքրքրություն և սեր առաջացնել ընթերցանության նկատմամբ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը վարեց՝ Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ
Ամենադիտված