Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ է Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացել Ֆրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ Իսրայելյան Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. Ռյաբկով Փաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանը Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածին Եվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. Պապոյան Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Լավրով 

Իբրև մարդ... հայը՝ Վահագն Գարագաշյանը

Գիտություն և Մշակույթ

Շատերին հայտնի և ծանոթ «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանի նախահայրերը Միջերկրական ծովի ափերից են: Կիլիկիա և Մուսա լեռ հայկական բնակավայրերում ապրած, 1915 թվականի Մուսա լեռան 40 օրվա հերոսամարտի ընթացքում մարտնչած և հաղթանակած Գարագաշյանները 30-ական թվականների վերջերին հաստատվել են Լիբանանում, հիմնել են Այնճար բնակավայրը, որտեղ էլ ծնվել է Վահագնը: Վերջինիս վրա մեծ ազդեցություն են թողել պապի և տատի պատմությունները: Բացի այդ, նա ներշնչվել է հատկապես Մուսա լեռան պարեղանակներից ՝ դհոլի ու զուռնայի հնչողություններից:

«Այդ պարեղանակներն ինձ համար բանաստեղծություններ են»,- ասում է հեղինակը:

Եղել է «Հայրենիք» թերթի խմբագիրը (Բոսթոն), այժմ «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիրն է: Լինելով այս թերթերի խմբագիր՝ միակ ու կարևոր նպատակն է համարում հայապահպանումը՝ լեզվի, մշակույթի, հայեցի դաստիարակությունը:

«Հայ համայնքը ձուլվում է հաճախ. սա շատ վտանգավոր է մեր երկրի համար»:

Այս օրերին խմբագրի՝ Հայաստան գալու միակ նպատակն է սփյուռքին ավելի շատ, պարզ ու «ներսից» տեղեկություններ հաղորդել՝ Արցախյան քառօրյա պատերազմի մասին, որն այս տարի ապրիլին տեղի ունեցավ…

«Մենք միշտ պատերազմի մեջ ենք՝ որպես ազգ, որպես պետություն և պետք է հասկանանք, թե ինչ նոր մարտահրավերի դեմ ենք կանգնած այսօր»:

Քչերը, սակայն, գիտեն, որ Վահագն Գարագաշյանը նաև բանաստեղծ է և գիրք ունի հրատարակած, որում ներկայացնում է գաղթական մարդու ինքնության խնդիրները: Հարցեր, որոնք հաճախ ինքն իրեն տալիս է հեղինակը և փորձում գտնել պատասխաններ:

«Բանաստեղծություն գրելն ինձ համար ազգային կերտվածքի և անհատականության արտահայտման միջոց է: Մարդկային մարմինը, մտածողությունն ինքնին տիեզերք է: Զգացողություններդ փոխանցել հնարավորինս գեղեցիկ և դա հաղորդվի ընթերցողին. սա է գրելու իմ գաղտնիքը»:

Գիրքը բաղկացած է 5 մասից, որոնցում հեղինակն անդրադառնում է հայրենիքին, սիրուն, ծննդավայրին, հավատքին և ինքնությանը: Բոլոր մասերում կարմիր թելի պես անցնում է հսկայական ու ծանրակշիռ կարոտը, որը հանգիստ չի տալիս հեղինակին:

«Սփյուռքահայերի մոտ միշտ կա ինքնության խնդիր: Ես հայ եմ: Ներքին ապրումներով հայ եմ, արմատներս շատ լավ գիտեմ՝ հայի են, բայց իբրև մարդ, անհատ, երբ 4 այլ երկրի քաղաքացի ես ու 26 բնակարան ես փոխել՝ առաջանում է ներքին մի հարց՝ ո՞վ եմ ես՝ իբրև մարդ, ոչ թե իբրև հայ, այլ իբրև մարդ. այս զգացողություններն ու այս հարցն են գրքում: Ինքնությունը փնտրող, ինքնությունը չգտնող, ինքնության փնտրտուքի մեջ տառապող անհատի զգացողություններն են…»:

Արդյոք կա՞ ապագայի պլաններում Հայաստան տեղափոխվել, մշտական բնակություն հաստատել, թողնելով լրագրությունն ու սկսել պարզապես ստեղծագործել՝ որպես գրող: Վահագնի պատասխանն այսպիսին է.

«Վստահ եմ՝ մի օր կգամ ու կապրեմ Հայաստանում: Հայրենիքս այստեղ է, հայրենիքս Արցախն է… իսկ լրագրությունը թողնելու և ստեղծագործելու մասին կասեմ, որ իմ երազանքն է՝ ունենամ հնարավորություն՝ իմ ամբողջ ժամանակը գրելուն նվիրելուն…»:

Որպես գրող՝ առաջնային խնդիրը, որի վրա շեշտ է դնում Վահագնը:

«Գրքերը պատգամներ են, որ գրողները փոխանցում են ընթերցողներին: Յուրաքանչյուր գրող պետք է իր զգացողությունները փոխանցի իր ստեղծագործությունների միջոցով: Իմ պարագայում պատգամը, որ ուզում եմ փոխանցել ընթերցողիս, ինքնության փնտրտուքի հարցն է: Ինքնությունը՝ որպես ազգություն, որպես հայ: Մյուս կողմից՝ իբրև մարդ արարած՝ որտեղից ենք գալիս, ուր ենք գնում և ինչ պետք է անենք:

Քրիստոնեության հիմնական պատգամն այն է, որ հարգենք, սիրենք, օգնենք իրար և մենք իբրև գրողներ՝ պետք է ունենանք հետևյալ փիլիսոփայությունը, որը պետք է փոխանցենք մարդկանց՝ մեր ստեղծագործությունների միջոցով»:

Ապագայի պլանների մասին…

«Կան բանաստեղծություններ, որոնք հրապարակված չեն… Հիմա աշխատում եմ գրական դիտարկումներով վեպի վրա, որը վերաբերում է մարդկային հավատքին, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում: Մարդ անհատի խորքային այս հարցերը, մոլորակի վրա ապրելու նպատակները»:

Իբրև վերջ…

Վահագն Գարագաշյանի «Երկնքի և երկրի արարողութիւները» բանաստեղծությունների ժողովածուի մեջ յուրաքանչյուր մաս մյուսից առանձնացված է նկարիչ, քանդակագործ Կարեն Պետրոսյանի նկարներով, որոնք վերջինս նկարել է հատուկ այս գրքի համար:


Զրուցեց՝ Լիա Թահմազյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար Աստերոիդի վրա՝ մարզադաշտի չափ խառնարան․ «Հերայի» նոր բացահայտումը Արցախը երբեք Ադրբեջան չի եղել․ անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելը աբսուրդ էԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Մեկ միլիոն արբանյակ․ տիեզերական տվյալների կենտրոնները կանաչ լույս են ստացելՇվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՖրանսիան և Գերմանիան փորձում են պաշտպանել Եվրամիության բյուջեն Մարին Լը Պենի հնարավոր իշխանությունից Ալեն Սիմոնյան, մարդն արյուն է թափել, իսկ դու ոտնահարում ես նրա հերոսությունը․ ԻսրայելյանՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՌուսաստանը ԱՄՆ-ին և Ուկրաինային է փոխանցել անվտանգության ճարտարապետության իր դիրքորոշումը. ՌյաբկովՓաշինյանը մեկնաբանել է նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հնարավորության մասին դրույթը Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի Վիրավորական է նոր Սահմանադրությունը, թող չընթերցեն․ Գալյանը՝ ընդդիմությանըԱՄՆ-ում զինվորականները պայթեցրել են 4,5 տոննա թունավոր կապարի ազիդԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկուական բաժնետոմս. Մասկ Զելենսկին խոստացել է պատասխանել Ռուսաստանի յուրաքանչյուր հարվածինBrent նավթի գինը հասել է 95,33 դոլարի՝ մեկ բարելի դիմացԵվրասիական դատարան կդիմենք՝ սահմանափակումների հարցով կարծիք ստանալու համար. ՊապոյանՌուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ. ԼավրովԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ Շնորհակալ ենք ՌԴ սահմանապահներին, բայց սահմանի հսկողությունը պետք է վերցնենք մեզ վրա. ՓաշինյանՄերձավանում բախվել են թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավոր Միսիսիպիի ափերի մոտ հայտնաբերել են ինքնաթիռի կործանումից հետո անհետ կորած բոլոր վեց անձանց մարմիններըՈւկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային
Ամենադիտված