Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի տանկիստների մարտավարական պարապմունքները
Հասարակություն
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ձեռնամուխ են եղել հրաձգությունների մարտավարական-կրակային վարժությունների կատարմանը:
Ինչպեստեղեկացրել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, տանկային ստորաբաժանումների գործնական կրակային վարժանքներում գործի են դրված ավելի քան 100 զինծառայողներ, շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 20 Տ-72Բ տանկ:
Անցկացվող պարապմունքների առանձնահատկությունը նոր ժամանած զինծառայողների պատրաստումն է ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրաձգությունների կատարմանը շոգ կլիմայական պայմաններում:
«Պրակտիկ գործողություններ կատարելիս տանկիստները մշակում են պայմանական հակառակորդի գրոհների դիմագրավման, լեռնային-ժայռոտ կտրտված տեղանքում զանազան արգելքների հաղթահարման խնդիրներ եւ համալիր կրակ են բացում տանկի սպառազինության եւ տարբեր տիպի զինամթերքի օգտագործմամբ»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ