Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ 

Հանրապետականի խուլ դիմադրությունը Կարեն Կարապետյանին. նոր ռևանշի վտանգ

Վերլուծական

Երբ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նախօրեին առաջին անգամ ժամանեց խորհրդարան, բոլորն ականատես եղան, որ խորհրդարանական մեծամասնությունը նրան ակնհայտորեն սառն է ընդունում:

Ասվածը վերաբերում է նաև ու հատկապես ԱԺ ղեկավարությանը: ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի նիստը վարող Գալուստ Սահակյանը նույնիսկ չշնորհավորեց նորանշանակ վարչապետին: Այդ առաքելությունը մեկ ժամ ուշացումով ստանձնեց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը, ով ակնհայտորեն հերթագրվել էր ոչ թե վարչապետին հարց ուղղելու, այլ խորհրդարանի «ոչ նրբանկատ» ղեկավարությանը կշտամբելու և Կ. Կարապետյանին շնորհավորելու համար:

Պատահական չէին ոչ ԱԺ ղեկավարության վարքագիծն ու Լ. Մարտիրոսյանի ռեպլիկը, և ոչ էլ այն, որ կառավարության՝ իր համար առաջին նիստում, Կարապետյանն ըստ էության օտար էր յուրայինների մեջ:

Ինչքան էլ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասում է, թե իշխանավորներն իրար «подножка» են տալիս նոր վարչապետին քծնելու համար, դա այդքան էլ այդպես չէ: Քրեաօլիգարխիան, որ իր խոր արմատներն է ձգել Խորհրդարանում, Կառավարությունում, ՀՀԿ վերնախավում, չհամարձակվեց հրապարակավ ընդդիմանալ Կ. Կարապետյանի նշանակմանը, բայց հիմա ջանում է տապալել նոր համակարգի ներդրման հնարավորությունը: Դա անում են տարբեր ձևերով:

Օրինակ, երբ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասում է, որ Կարապետյանը Հայաստանը վերածելու է Սինգապուրի՝ դեմքի լուրջ արտահայտությամբ, իրականում ծաղրում է վարչապետին: Նույն այս շարքին են պատկանում բարեփոխումների աշնան մասին խոսակցությունները: Գալուստ Սահակյանը ավելի բացահայտ ու թափանցիկ է ծաղրել նոր վարչապետին, երբ կառավարության հետ հարց ու պատասպանից հետո, անդրադառնալով Կ. Կարապետյանի հակակոռուպցիոն հնարավոր քաղաքականությանն, ասել է. «Դե 90-ականներից մինչև օրս պայքարում ենք»:

Այսինքն՝ Սահակյանն ուզում է ասել, որ Կարապետյանից առաջ էլ բոլորը գեղեցիկ խոսքեր են ասել կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, բայց կոռուպցիան զարգանում ու զարգանում է: ԱԺ նախագահը հասկացրել է, որ պետք չէ լուրջ վերաբերվել նոր վարչապետի հայտարարություններին: Իսկ հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն, ով ավելի շատ հայտնի է «Բառադի Համո» մականունով և մանր-մունր ծառայությունների դիմաց բացակա գործընկերների կոճակը սեղմելով, բացահայտ է քննարդատել Կարեն Կարապետյանին: 

Կ. Կարապետյանը հայտնվել է նույն իրավիճակում, ինչ ժամանակին Տիգրան Սարգսյանը: Վերջինս չկարողացավ բարեփոխումներ իրականցնել, որովհետև նրա պաշտոնավարման ճանապարհը մշտապես ականապատված էր խորհրդարանական մեծամասնության կոալիցիա կոչվածի հյուսած դավերով:

Այդ ամենի հետևում կանգնած էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ում ի վերջո հաջողվեց 2014-ի գարնանն իրականացնել քրեաօլիգարխիկ հեղաշրջում: Աբրահամյանը հիմա պաշտոն չունի, սակայն ամենահարազատ մարդն է քրեաօլիգարխիայի համար ու, որ ամենակարևորն է, ունի ռևանշի ձգտում, ցանկություն:

Տիգրան Սարգսյանը պարտվեց, որովհետև չուներ քաղաքական կամք, համակարգը փոխելու նպատակային ձգտում: Կ. Կարապետյանը պետք է դասեր քաղի անցյալից և առաջնահերթություն համարի նոր համակարգի ստեղծումը՝ դրա մեջ ներառելով ոչ միայն նոր կառավարության կազմն, այլ նաև առաջիկա ընտրությունների համար կազմվելիք ՀՀԿ համամասնական ցուցակը, կուսակցության վերախավը: Միայն դա կարող է կանխել նոր ռևանշի կրկնությունը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
Ամենադիտված