Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Քաղաքական տանիքի փնտրտուքով...

Վերլուծական

Ասում են՝ քաղաքականությունը, խոշոր հաշվով, անբարոյականություն է: Միգուցե շատերի մոտ սույն արտահայտությունը կարող է և հակասական զգացմունքներ արթնացնել կամ՝ ոչ այնքան հաճելի ասոցիացիաներ, բայց փաստ է՝ այս միտքն առաջին անգամ արտահայտողի հետ դժվար է չհամաձայնել՝ մանավանդ, երբ փորձում ես ուսումնասիրել հայաստանյան քաղաքական դաշտում գործունեություն ծավալող առանձին դեմքերի քաղաքական վարքը սկզբից մինչև վերջ՝ խորամուխ լինելով այդ մարդկանց՝ կյանքի հանդեպ որդեգրած փիլիսոփայության մեջ:

Անձն, ում մասին հիմա կխոսենք, պատկանում է այնպիսի քաղաքական գործիչների թվին, որոնց համար մեկ սկզբունք է գործում՝ շահի՝ քաղաքական շահի, որ վեր է դասվում ամեն ինչից, բոլոր մարդկային ու բարոյական նորմերից, արժեքներից ու սկզբունքներից. խոսքը ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի մասին է, որը ժամանակավորապես ստանձնել է ԲՀԿ ղեկավարի պաշտոնը: Գաղտնիք չէ այն, որ նա մեր քաղաքական դաշտի ամենասկանդալային դեմքերից մեկն է:  Այս կինը վաղուց է հանրությանն ապացուցել իր խոսքերի ու գործերի միջև եղած հսկայական տարբերությունը, ոչ մի կերպ չվերացող վիհն ու «Որ գյուղը մտնում ես, համապատասխան գլխարկը դիր» ասույթին հավատարիմ լինելը…

Ինչպես հայտնի է, Հայաստանում լրջագույն պրոցեսներ են ընթանում, քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ ու գործընթացներ, որոնք, դեռևս հայտնի չէ՝ ուր կարող են տանել: Բանից պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո լրջագույն խլրտոցներ են սկսվել Աբրահամյանի կողմից հովանավորվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում. առաջ է եկել նոր հովանավոր գտնելու խնդիրը, որը պետք է ֆինասական համապատասխան միջոցներով ապահովի կուսակցությանն ու դրա տիրուհուն՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ՝ նորմալ ընտրապայքար անցկացնելու համար:

Ու հիմա պարզվում է՝ կուսակցապետուհին՝ սույն, ոտուձեռ է ընկել ու հովանավորներ է որոնում՝ իր ու իր կուսակցության ապագան հնարավորինս պայծառ դարձնելու մղումից դրդված. չգիտի՝ ում «պոչից բռնի», որ կարողանա «ջրի երեսին» մնալ:

Եվ այսպես, ինչպես հայտնի է, վերջերս «yerkir.am»-ին տված իր հարցազրույցում Զոհրաբյանը հանդես էր եկել առաջարկություն-խնդրանքով՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, վերադառնալ քաղաքականություն, ինչի բուն նպատակը, հասկանալի է, հզոր հովանավոր ունենալն էր ընդամենը:

Բայց այս ամենը բնավ չխանգարեց, որ Զոհրաբյանը միառժամանակ անց հանդես գա ևս մեկ հարցազրույցով՝ այս անգամ, սակայն, անթաքույց հակածառուկյանական քաղաքականություն որդեգրած «1in.am»-ում՝ ակնհայտ շողոքորթող ակնարկներ անելով թե՛ Հովիկ Աբրահամյանին, թե՛ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Տիկինը նախ աբրահամյանական կառավարության ձախողումներն ու ակնհայտ ֆիասկոն ոչ մի կերպ չկապեց Աբրահամյանի անձի հետ, հետո էլ ավելացրեց, թե իրենք ուշադրությամբ ու «աչքերը չորս արած» հետևելու են Կարապետյանի աշխատանքին ու, եթե դրական գնահատեն նրա աշխատանքն՝ անպայման կսատարեն վարչապետին (առանձնակի իմաստությամբ պետք չէ օժտված լինել՝ հասկանալու համար, թե իրականում ինչ ենթատեքստեր են պարունակում Զոհրաբյանի հայտարարություններն ու մինչև ուր է հասնում նրա երևակայության թռիչքը):

Անկասկած է՝ մարդկային գործունեության ոչ մի այլ բնագավառ այնքան անհանդուրժող չէ անսկզբունքայնության նկատմամբ, որքան քաղաքականությունը. ժողովուրդն ատում է նրանց, ովքեր ի ծնե կամ ձեռքբերովի հիմունքներով «օժտված» են «կաշի փոխելու» քամելեոնական հատկությամբ, ովքեր հանուն «ջրի երեսին մնալու» պատրաստ են տանիքներ փոխել, հովանավորներ փնտրել տարբեր վայրերում ու շողոքորթել: Ակնհայտ է՝ Զոհրաբյանի կողմից բեմադրված այս ողջ կլոունադայի նպատակը ոչ թե ասենք Հայաստանի Հանրապետության բարգավաճումն է, այլ սեփական քաղաքական կարիերային վերաբերող հարցերին շուտափույթ կերպով լուծում տալը. առջևում ընտրություններ են ու պետք է հնարավորինս արագ փնտրել ու գտնել քաղաքական տանիք, ինչն էլ փորձում է անել մեր հերոսուհին…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված