Վարչապետը կրկնել է ՀԱԿ-ի ասելիքը
Քաղաքական
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը վաղ համարեց գնահատական տալ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին:
«Ես կարող եմ ասել, որ մենք սպասելիքներ չունենք, քանի որ միշտ ասել ենք, որ հարկավոր է փոխել ոչ թե անձերին, այլ քաղաքական ու տնտեսական համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում»,- նշեց Զուրաբյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե մենաշնորհները վատ են, երբ ձևավորվում են ադմինիստրատիվ որոշումներով:
«Այստեղ մենք խորը մտահոգություն ունենք և այդ մտահոգությունն ունեցել ենք նաև նախորդ կառավարության գործունեության ժամանակ: Մենք կարծում ենք, որ անգամ մրցունակ միջավայրում ձևավորված մենաշնորհը չպետք է լինի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Զուրաբյանը խոսեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության վիճակը շատ ծանր է:
«Այսօր, փաստորեն, վարչապետը մեր տնտեսությանը տալիս է նույն գնահատականը, որը մենք տվել ենք երկար տարիներ շարունակ»,- եզրափակեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ