Լավրովը և Քերին քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունների իրագործումը
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Սիրիայի շուրջ ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների իրագործումը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են Սիրիայում զինադադարի «ընդհանուր առմամբ գոհացուցիչ» պահպանումը եւ հանդես են եկել դրան մշտական բնույթ հաղորդելու օգտին:
Քերին Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է արագացնել այն խնդիրների լուծումը, որոնք կապված են Հալեպի խմբավորումների՝ մարդասիրական բեռների փոխադրումը թույլ չտալու սպառնալիքների հետ:
Լավրովը Քերիի հետ զրույցում հորդորել է Վաշինգտոնին՝ ավելի արագ կատարել ահաբեկչական խմբավորումներից չափավոր ընդդիմության զատման խոստումը:
ՌԴ ԱԳ նախարարը հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը հրապարակելու եւ այն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը ներկայացնելու օգտին: Լավրովը նաեւ նշել է, որ հրադադարին միացած խմբավորումների ցուցակում, որն ստացվել է ԱՄՆ-ից, տեղ են գտել մի շարք ահաբեկչական ջոկատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ