«Շշի Մելոն» Երևան-Սևան մայրուղու վրա կոնյակի գործարան է կառուցում. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով' ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը Երևան-Սևան ավտոմայրուղու հարակից տարածքում կոնյակի գործարան է կառուցում: Գործարանը գտնվում է ևևան-Սևան մայրուղու հանրահայտ արծվի արձանի դիմացի հատվածում:
Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ, ով հաստատեց. «Դա «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ի շենքն է: Կոնյակի գործարան եմ կառուցում, վա՞տ բան եմ անում: Ես շատ սիրուն կոնյակի գործարան եմ կառուցելու: Բացումը մյուս տարի կլինի, լրագրողներին էլ եմ հրավիրելու: Մեծ, սիրուն շենքեր են: Իմ գործարանը կսկսի աշխատել մյուս տարի' հուլիսին կամ օգոստոսին: Աշխատում եմ' սիրուն սարքեմ, տեսնենք»:
Նկատենք, որ Մելիք Մանուկյանն այն գործարար պատգամավորների թվին է պատկանում, որի ներկայացվածության հարցը ապագա խորհրդարանում բավականին մշուշոտ է: Նախորդ ընտրություններում նա պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով' թիվ 26 ընտրատարածքից: Բայց եթե նախկինում ՀՀԿ-ական իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ մեծամասնական ընտրակարգով մի քանի գործարարների մանդատ բաժին հանել, նոր ԸՕ-ով ամեն ինչ այդքան հեշտ չէ:
Հավանաբար նաև առանց մանդատ մնալու հեռանկարն է Մանուկյանին դրդել, որպեսզի նա սկսի իր բիզնեսների զարգացման մասին ավելի խորը մտածել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ