Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ 

Մի՞թե, այնուամենայնիվ, խաբվեցինք...

Վերլուծական

Ինչպես հայտնի է, Հայաստանում արդեն իսկ սկսվել է նոր կառավարության ձևավորման պրոցեսը՝ մի կարևորագույն գործընթաց, որից էլ, խոշոր հաշվով, կախված է լինելու այն հարցի պատասխանը, թե կհաջողվի՞, արդյոք, Կարեն Կարապետյանին դուրս բերել երկրի տնտեսությունն ու կառավարման համակարգն այն ծանրագույն վիճակից, որի պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ երկրի համընդհանուր զարգացումը, կարելի է ասել, գրեթե լիովին կասեցված է: Առաջին նշանակումներն արդեն իսկ կատարված են, որոնցից դատելով, կարելի է ասել, որ Կարապետյանն ամեն կերպ ջանալու է իրեն հատուկ ոճով ի կատար ածել այն տեսլականը, որի կրողն է ինքը՝ այդ ճանապարհին առաջնորդվելով հայաստանյան իրականության համար բավական նորարարական մեթոդներով:

Երբ ուսումնասիրում ես նորանշանակ նախարարների կենսագրությունն ու աշխատանքային փորձը, հասկանում ես, որ Կարապետյանը համապատասախան ընտրություն կատարելիս փորձել է ավելի շատ կարևորել նրանց ունեցած կառավարչական ունակությունները, քան՝ այլ հատկանիշներ. 4 նորանշանակներից առնվազն երեքը մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ են՝ իրենց ոլորտների հաջողված ղեկավարներ. էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մինչև իր նոր պաշտոնին անցնելը, 2015-ից «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 2015 թվականից զբաղեցնում էր Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնն, իսկ ահա Վահան Մարտիրոսյանը 2012-ից ի վեր՝ մինչև նոր նշանակումը, «GNC-ալֆա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել:

Ինչ վերաբերում է ֆինանսների նորանշանակ նախարարին՝ Վարդան Արամյանին, ապա հարկ է նշել, որ նա, թերևս, միակն է, ով ունի պետական աշխատանքի փորձ ու համարվում է Սերժ Սարգսյանի կադրը. Արամյանը 2013-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:

Վարչապետի կաբինետի ձևավորման նմանօրինակ կերպն, իհարկե, գրեթե իդեալական կարելի կլիներ համարել, եթե չլիներ մեկ կարևոր «բայց»: Բանն այն է, որ չորս նորանշանակներից առնվազն երկուսը սերտագույն կապերի մեջ են գտնվում վարչապետ Կարապետյանի հետ: Մասնավորապես՝ գաղտնիք չէ, որ նույն «GNC-ալֆա»-ն պատկանում է Կարեն Կարապետյանին, իսկ «Էներգո Ինվեստ Հոլդինգ»-ը, որ Հրազդանի ՋԷԿ-ի դուստր ձեռնարկությունն է, ևս այսպես թե այնպես առնչություններ ունի Կարապետյանի հետ (ըստ լուրերի՝ Կարապետյանը ՏԷՑ-երի բիզնեսում բաժնեմաս ունի):

Ուստի՝ հաշվի առնելով հայաստանյան ռեալները՝ կարելի է ասել՝ որոշակի ռիսկ, այնուամենայնիվ, այս նշանակումներում առկա է, քանի որ միայն այն փաստը, որ սույն պաշտոնյաները պետական կառավարման համակարգ են մուտք գործում բացառապես Կարապետյանի միջնորդությամբ ու նրա ղեկավարությամբ, արդեն իսկ որոշ հարցեր է առաջացնում ու ստեղծում տպավորուրթյուն, թե այս լայն աշխարհում Կարապետյանն,  չգտնելով ավելի օպտիմալ տարբերակ, միանգամայն միտումնավոր է սեփական մարդկանց իշխանության բերում՝ նրանց հետագայում դարձնելու լծակ՝ իր նպատակների համար. համաձայնե՛ք՝ այս տարբերակը ևս գոյության իրավունք ունի՝ հաշվի առնելով այն, որ մենք ամենևին էլ Սինգապուրում չէ, որ բնակվում ենք...  

Մյուս կողմից, ինչպես ասում են, մեդալի հակառակ կողմն էլ կա. Կարեն Կարապետյանը, լինելով հիմնականում դրսում աշխատած մարդ, հասկանալի պատճառներով չէր կարող Հայաստանի պետական կառավարման համակարգում ունենալ այնպիսի ամուր կապեր, որոնք կօգնեին իրեն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունենալ նմանօրինակ որոշումներ կայացնելիս: 

Ուստի՝ չի բացառվում, որ Կարապետյանը, պարզապես, փորձում է կարևորագույն պաշտոնների նշանակել մարդկանց, որոնց աշխատելաոճին անձամբ ծանոթ է, որոնք իրենց լիովին արդարացրել են այն պաշտոններում, որ զբաղեցնում էին նախքան պետական կառավարման համակարգ մուտք գործելը:

Իհարկե, դեռևս վաղ է ասել, թե նորանշանակ նախարարների՝ մասնավոր ոլորտում ունեցած հարուստ աշխատանքային փորձը որքանով է ազդելու պետական համակարգում նրանց կողմից ցուցաբերվելիք արդյունքների վրա, քանի որ ոչ միշտ են նմանօրինակ կադրերն իրենց արդարացնում, միևնույն ժամանակ, սակայն, ցանկանում ենք հավատալ, որ տեխնոկրատների այս թիմն ի վիճակի կլինի Հայաստանը դուրս բերել այն ճահճից, որում տևական ժամանակ է, ինչ հայտնվել է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Ամենադիտված