Նորածին Սասունին անվանակոչել են ապրիլյան պատերազմի հերոս քեռու անունով
Հասարակություն
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը' առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ' Անիի որդին: Ինչպես փոխանցում է ՀՀ առողջապահության ֆեյսբուքյան էջը, նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ:
Փոքրիկ Սասունը լույս աշխարհ է եկել 3 կգ 200 գ քաշով և 48 սմ հասակով: Պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանը զոհվել է ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը' հակառակորդին պատժիչ հարված հասցնելիս: Հերոս զինվորը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Ուշագրավ է, որ հենց այդ օրը' ապրիլի 2-ին են Մկրտչյաններն իմացել, որ որդի են ունենալու:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ