Ով է «կռուտիտ» անում. «Հայջրմուղկոյուղին» պատասխանում է գյուղապետերի մեղադրանքներին (լուսանկարներ)
Հասարակություն
Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակել էր, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր և Ռիաթազա գյուղ հասնող խմելու ջուրը նույնիսկ կենցաղային հարցերը հոգալու համար պիտանի չէ։ Գյուղացիները դժգոհել էին, որ գյուղ հասնելու ճանապարհին ջուրը մոտ հինգ կիլոմետր տարածություն անցնում է բաց առվով և մեծ քանակությամբ աղբ է իր հետ բերում։ Ըստ գյուղապետերի՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, հասկանալով իրավիճակի ծախսատարությունը, բառացիորեն հրաժարվել է գյուղի ջրամատակարարման համակարգից։
«Հայջրմուղկոյուղի» ընկերության մամուլի խոսնակ Ալիկ Օհանյանն էլ ասել էր, թե համայնքները իրենք են պաշտոնական նամակով հրաժարվել ջրամատակարարումից։ Վարդաբլուրի գյուղապետ Արտավազդ Գալստյանը «Հայջրմուղկոյուղիի» այդ պարզաբանումը համարել էր «կռուտիտ»։ «Հայջրմուղկոյուղիի» մամուլի խոսնակ Ալիկ Օհանյանն ուղարկել է համայնքապետերի պաշտոնական գրություններն՝ ուղղված իրենց, ըստ որոնց, նրանք հրաժարվում են ջրամատակարարումից։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ