Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան մասնակցել է ՀՀ անկախության 25- ամյակին նվիրված միջոցառման
Սպորտ
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 27 դպրոցում կազմակերպել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ միջոցառմանը ֆեդերացիան մասնակցել է Վահե Նազարեթյանի և Վազգեն Միքայելյանի գլխավորությամբ: Ֆեդերացիայի երիտասարդ մարզիչները իրենց սաների հետ միասին ներկաներին հիացրել են մասնագիտական կարողություններով և ֆիզիկական ուժի ցուցադրմամբ:
«Սիրելի Հայրենակիցներ, շնորհավորում եմ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Մեր անկախ պետությունը այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ ու հաղթանակներ: Մեր անկախությունը չի կարող վտանգվել, քանի որ կա ու լինելու է հայոց հզոր բանակը»,-նշել է ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու