Ազատամարտիկների որոշ միություններ նեղացած են. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազատամարտիկների բազմաթիվ մեծ ու փոքր միությունները, որոնցից մի քանիսի ղեկավարները ԱԺ պատգամավորներ են, նախագահականին ցանկեր են ներկայացրել, որպեսզի դրանցում ներառվածները Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգևատրվեն մեդալներով: Սակայն այդ ցանկում ներկայացված անուններից եւ ոչ մեկը պարգևի չի արժանացել:
«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է՝ ձեր ընկեր ազատամարտիկները դիմել են պարգևներ ստանալու համար, բայց ձեռնունայն են մնացել: «Մեր բոլոր ընկերներն էլ՝ մարտական, կռվել են, ժամանակին իրենց մեդալները բոլորն էլ ստացել են, բոլորս իրար հետ ենք ստացել: Ես հիմա կամաչեմ, որ ինձ մեդալ տան: Մենք կամաչենք, որ մեզ մեդալ տան էսօր: Իհարկե, դա ծառայող տղերքին չի վերաբերվում: Թող զինվորներին տան, սպաներին տան»,- պատասխանեց Մովսիսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ