Վահան Մարտիրոսյանը չբացառեց կադրային փոփոխությունները
Քաղաքական
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը, անդրադառնալով կադրային փոփոխություններին, չբացառեց այդպիսիք՝ «Եթե մարդիկ նորմալ աշխատում են, նորմալ պահանջներին բավարարում են, կադրային փոփոխություններ չեն լինի, եթե չեն բավարարի՝ իհարկե, կլինեն»:
Նորանշանակ նախարարը չկարողացավ պատասխանել ոլորտի խնդիրներին վերաբերող հարցերին, օրինակ՝ տաքսու վարորդների՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանն առնչվող խնդիրները ինչ լուծում են ստանալու: Նախարարը խնդրեց իրեն ժամանակ տալ, քանի որ ընդամենը մի քանի ժամ է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:
Նախարարը նշեց նաև, որ արդեն ինքն այդ առնչությամբ ծրագիր ունի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ