Իգնատի Առաքելյանը գյուղոլորտի զարգացման ծրագիրը կներկայացնի առաջիկայում
Քաղաքական
Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ-շատ են, իսկ դրանց լուծման ծրագրերը կներկայացվեն առաջիկայում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը: «Թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու, կներկայացնենք ծրագիրը պատրաստ լինելուն պես, ընդհանուր տեսլականը կա»,-ասաց Առաքելյանը:
Նորանշանակ նախարարը նշեց, որ ծանոթ է խաղողագործության ոլորտին և առկա խնդիրներին, մյուս ոլորտներին կծանոթանա առաջիկայում: «Բոլոր ոլորտներն էլ հրատապ են: Հիմա խաղողի մթերման շրջանում ենք, պետք են լուծումներ գտնել, որպեսզի խաղողը մթերվի: Հանձնարարականները տրված են, կաշխատենք, ամեն ինչ կիմանաք»,- նշեց նորանշանակ նախարարը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ