Գիտնականները նշել են ծխելու նոր վտանգը
Այլ
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելը խախտում Է ԴՆԹ-ի կառուցվածքը, եւ խախտումների մի մասը չի անցնում նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը հրաժարվում Է նիկոտինից, տեղեկացնում Է NBC News-ը:
Հետազոտողները որոշել են, որ ծխելն ազդում Է մեթիլավորման՝ ԴՆԹ-ի մոլեկուլի վերափոխման գործընթացի վրա, որը կարող Է ապաակտիվացնել գեների ակտիվությունը կամ փոխել դրա գործառույթը: Նման խախտումները հաճախ հանգեցնում են քաղցկեղի, սրտի հիվանդությունների եւ առողջության հետ կապված այլ լուրջ խնդիրների: Ծխելու հետեւանքները կարող են մոլեկուլային մեխանիզմների վրա ազդել ավելի քան 30 տարվա ընթացքում, ասված Է հոդվածում:
Գիտնականներն ուսումնասիրել են 16 հազար մարդու արյան նմուշները, որոնք ավելի վաղ մասնակցել են տարբեր հետազոտությունների: Պարզվել Է, որ ծխողների մոտ փոխված Է եղել մեթիլավորման գործընթացը, ինչն ազդել Է ավելի քան յոթ հազար գեների, այսինքն՝ գիտությանը հայտնի՝ մարդու բոլոր գեների մեկ երրորդի վրա: Եթե մարդը թողել Է ծխելը, գենային փոփոխությունների մեծամասնությունը ի հայտ Է եկել մոտավորապես հինգ տարի հետո:
Բայց 19 գեներում փոփոխությունները, այդ թվում՝ լիմֆոմայի առաջացման հետ կապված փոփոխությունները, չեն անցել նաեւ 30 տարում, նշել Է NBC News-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ