Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլիին դատապարտել են ևս վեց տարվա ազատազրկման
Քաղաքական
Թբիլիսիի քաղաքային դատարանը սեպտեմբերի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար և երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին մեղավոր Է ճանաչել՝ 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով եւ նրան դատապարտել Է վեց տարի և ինն ամսվա ազատազրկման:
Այժմ Մերաբիշվիլին 4,5 տարի բանտային պատիժ Է կրում ծառայողական լիազորություները վերազանցելու համար՝ 2011 թվականի մայիսին ընդդիմության հանրահավաքը ցրելու գործով:
Պատգամավոր Գելաշվիլիին ծեծելու գործով անցնում Է նաև Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին: Նրա գործը քննվում Է առանձին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ