Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով 3 շաբաթ չի մասնակցի հանդիպումների
Սպորտ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Բարսելոնա»- «Ատլետիկո» հանդիպման 55-րդ րոպեին վնասվածք է ստացել կատալոնական ակումբի հարձակման առաջատար Լիոնել Մեսիին: Խաղից հետո տեղի ունեցած բժշկական զննությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի, որի պատճառով բաց է թողնելու 3 շաբաթ:
Տեղեկությունը հաղորդում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
«Ոսկե Գնդակ»-ի հնգակի դափնեկիրն իր թիմի կազմում, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լա Լիգայի ՝«Սպորտինգ»-ի, «Սելտա»-ի հետ խաղերին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու