«Հրապարակ». Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հեռանում է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն արդեն աշխատակազմին հայտնել է, որ հեռանում է։ Նա, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էկոնոմիկայի, այժմ ներդրումների և գործարարության աջակցության նախարարության լիազորությունները բավականին կրճատվում են՝ զբոսաշրջության, ավիացիայի և այլ ոլորտներ դուրս են գալիս։
Արծվիկ Մինասյանին փոխելու պաշտոնական բացատրությունը հետևյալն է. «Այս պաշտոնում բիզնես մտածողությամբ անձ է հարկավոր»։ Նրան, հավանաբար, կփոխարինի ֆինանսների, ապա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, որը ԵՏՄ-ին անդամակցության խնդիրներով է զբաղվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ