«Ժողովուրդ». Համաներման նախագիծը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված չէ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը եւ այսօր այն ներկայացնել իրեն: Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու' եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՞ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին' հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր: Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ:
Կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ