Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Ինչո՞ւ է վարչապետը փորձում ազատվել նաև պրոֆեսիոնալ կադրերից

Վերլուծական

Կարեն Կարապետյանը շարունակում է կառավարության ձևավորման գործընթացը, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, տեղի են ունենում ոչ միայն նախարարների փոխատեղումներ ու պաշտոնանկություններ, այլև կառուցվածքային հստակ փոփոխություններ, որ տեսականորեն կոչված են՝ էլ ավելի արդյունավետ դարձնելու կառավարության հետագա գործունեությունը: Իհարկե, հարցը, թե որքանով է այս ամենն իրական կյանքում ազդելու կառավարության օգտակար գործողության գործակցի բարձրացման վրա, դեռևս հարցական է մնում, բայց այն, որ տեղի ունեցող գործընթացներին ամենևին էլ չի կարելի միանշանակ գնահատական տալ, փաստ է: Մասնավորապես՝ բավական լուրջ հարցականներ է առաջացնում Արծվիկ Մինասյանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը, երբ Կարապետյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ վարչապետի ու Մինասյանի ջրերը, կոպիտ ասած, մեկ առվով չեն հոսում:

Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել այս հանգամանքն, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ պարզ չդարձավ, քանի որ ենթադրել, թե հանգամանքն այդ պայմանավորված էր նույն Մինասյանի՝ ասենք պրոֆեսիոնալ կարողությունների բացակայությամբ, մասնագիտական հմտություններին չտիրապետելու փաստով կամ նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ոչ մի կերպ չես կարող. Մինասյանը պրոֆեսիոնալ տնտեսագետ է, անկաշառ պաշտոնյա, հատկանիշներ, որ ամենևին էլ հաճախ չեն հանդիպում մեր իրականության մեջ:

Նրա պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում դժվար է մտաբերել մի դեպք, երբ նախարարը կոպիտ վրիպում թույլ տված լինի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերած լինի այս կամ այն որոշումը կայացնելիս, չարաշահած լինի իր դիրքն, ինչպես դա արել ու անում են շատ ՀՀԿ-ական չինովնիկներ: Ասել կուզի՝ ոչ մի ռեալ փաստարկ ընդդեմ Մինասյանի Կարապետյանը չուներ՝ առաջարկելու Մինասյանին բնապահպանության նախարարի պորտֆելը, իսկ թե ինչ կարող էր նշանակել վարչապետի այն հայտարարությունը, թե այս պաշտոնում իրեն բիզնես մտածողություն ունեցող անձ է հարկավոր, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ, քանի որ հասկանալի չէ, թե հատկապես ինչ մեթոդոլոգիայով որոշվեց, որ Մինասյանն այդպիսին չէ…

Բայց ամենևին էլ չի բացառվում, որ այս ամենի հիմքում մեկ այլ, շատ ավելի խորքային պատճառ լինի ընկած: Հստակ շշուկներ կան այն մասին, որ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարի պաշտոնում (այժմ արդեն այդպես է կոչվում էկոնոմիկայի նախարարությունը) նշանակվելու է Սուրեն Կարայանն, ով եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, իսկ 2015-ից նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ՝ հիմնականում զբաղվելով ԵՏՄ-ի անդամակցության խնդիրներով: Ասել կուզի՝ Կարապետյանն իր կատարելիք նշանակմամբ է՛լ ավելի է ընդգծելու Հայաստանի զարգացման իր տեսլականի առանձնահատկությունները, որոնք, բնականաբար, կապված են ՌԴ-ի հետ Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների հետ. այս տեսանկյունից՝ Կարայանն ավելի յուրային է թվում, քան՝ մյուսները: Այնպես որ՝ արդեն իսկ կարելի է ասել՝ Հայաստանի էկոնոմիկայի զարգացման հիմնական ուղղությունը որոշված է՝ առավելագույն ինտեգրացիա ԵՏՄ-ին, որի մեխը պետք է լինի նույն ԵՏՄ-ից, բայց ավելի շուտ ՌԴ-ից Հայաստան ներդրումներ ներգարվելն, ինչն ավելի շուտ կոչված է լինելու ռուսական ազդեցության բարձրացմանն ու ունեցած լծակների հզորացմանը մեր երկրում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված