Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում 

Սանկտ Պետերբուրգում տոնվել է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը

Հայաստան

Սանկտ Պետերբուրգում Տավրիդյան պալատի Եկատերինինսկի դահլիճում սեպտեմբերի 21-ին ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացրին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից:

Ընդունելությանը մասնակցում էին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադառնալով ՀՀ 25-ամյա անկախության կարևոր փուլերին, ընդգծեց. «Անկախ Հանրապետությանը բնորոշ իրավական, տնտեսական, սոցիալական և այլ բնագավառներում համակարգային փոփոխություններին զուգահեռ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստիպված է դիմագրավել Ղարաբաղյան պատերազմից բխող արտաքին վտանգներին ու անվտանգության սպառնալիքներին: Անկախ Հայաստանը փաստորեն իր հռչակումից ի վեր գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ և իր ժողովրդին սպառնացող ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: Եվ չնայած այս ամենին, Հայաստանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա: Օրեր առաջ ամբողջ աշխարհի հայերը տոնում էին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25 ամյակը: Ստալինյան այսպես ասած ազգային քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կազմում դարասկզբին հայտնված Ղարաբաղի հայությունը, որն իր ազատ ինքնորոշման կամքն արտահայտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, այս 25 տարում ապացուցեց իր հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքը: Բոլոր բիրտ ուժի դրսևորումները, ինչպես դա եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը փորձեց մի քանի օրում նենգ հարձակումով բնաջնջել Ղարաբաղի հայությանը, մատնված են անհաջողության և ինչպես այս անգամ էլ կարժանանան հուժկու հակահարվածի: Ապրիլյան այդ մի քանի պատերազմական օրերը ևս եկան ապացուցելու, որ մեր հարևան երկիրը դեռևս չի հրաժարվել խնդիրը ռազմական բիրտ ուժով լուծելու մտադրությունից և ավելին` իր գործելակերպը համալրել է իսլամական պետություն կոչված ահաբեկիչների մեթոդներով ու սադիզմով՝ մասնավորապես զինվորներին գլխատելով և իր ժողովրդին ի ցույց դնելով: ԼՂՀ-ն երբեք չի կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում, և աշխարհասփյուռ հայությունը երբեք թույլ չի տա նոր ցեղասպանություն, ինչպես դա եղավ 1915 թ-ին և այնուհետև Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում: Հայ ժողովուրդը, որպես հազարամյակների մշակույթը կրող ազգ, ուզում է խաղաղ ապրել և արարել: Մենք կողմ ենք և պաշտպանում ենք Ղարաբաղյան խնդրի լուծման Մինսկի խմբի և հատկապես գնահատում ենք եռանախագահ անդամ երկիր Ռուսաստանի և նրա Նախագահ Վ. Պուտինի ակտիվ ջանքերը՝ խնդրի խաղաղ կարգավորման գործում»:

Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սանկտ Պետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը, ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգում Վոլոգդայի մարզի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան:

ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսին և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ էին հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը:

Վերջում տեղի ունեցավ տոնական ընդունելություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Ամենադիտված