Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում 

Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով կորուստ տվեց. Վաղարշակ Հարությունյան

Հայաստան

Տարածաշրջանում պատերազմի առկայությունը Ռուսաստանի շահերից չի բխում: Պատերազմի դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում կորցնում է իր ազդեցությունը, նրա փոխարեն դիրքերն ուժեղացնում է Թուրքիան կամ այլ պետություն: Այս մասին  մամուլի ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Ռուսաստանն ուշադիր հետևում է զարգացումներին և պատահական չէ, որ ապրիլյան գործողությունների ժամանակ առաջինն էր, որը նախագահի մակարդակով արձագանքեց և ամեն ինչ արեց, որ կանխի պատերազմը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ դաշնակից երկրից ձեռք բերած հզոր զինատեսակները չօգտագործվեցին` Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այդ ընթացքում Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը հարցին բավական պատասխանատւ մոտեցավ: Եթե սխալ թույլ տրվեր, հայկական բանակը զորք մտցներ Ղարաբաղ, հայտարարեր զորահավաք, ապա, ըստ Վաղարշակ Հարությունյանի, Ադրբեջանը նույնը կաներ, և դա կհանգեցներ լայնածավալ պատերազմի:

«Արդյունքում եղավ այն, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով կորուստ տվեց, իսկ մենք շահեցինք: Նախ՝ Ադրբեջանը ցույց տվեց, որ իր միջազգային պարտավորությունները չի կատարում: Երկրորդ՝ նա տարիներ շարունակ մեծ գումարներ է ուղղում բանակին, որպեսզի հասնի նպատակին, սակայն այդ չորս օրվա ընթացքում երևաց, որ այդ փողերն անիմաստ են ծախսվել, ինքը նույնիսկ չի կարող մի բնակավայր վերցնել: Այդ ամենը մեծ վնաս հասցրեց Ադրբեջանի հեղինակությանը: Նրանց պաշտպանության նախարարն Ալիևին ասում էր՝ պարո՛ն նախագահ, ինձ հրաման տվե՛ք, և ես երկու օրում կազատեմ Ղարաբաղը, բա ի՞նչ եղավ: Ապրիլյան դեպքերից հետո, բոլոր գերտերությունները հաշվի կառնեն այն, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե 200 մլն ԱՄՆ դոլար վարկի դիմաց ռուսական զենքի մատակարարումը չի իրականացվում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ այն, ինչ ռուսական բանակի պահուստներից է, տրվել է, այն ինչ պետք է պատվիրվի, դրա համար ժամանակ է պահանջվում:

«Ռուսաստանն ունի ծրագիր, որի շրջանակում իր սպառազինությունը 70 տոկոսով պետք է վերանորոգվի ու փոխվի: Առանց այն էլ իրենք չեն տեղավորվում այդ գործի ժամկետների մեջ, և այդ պարագայում մտնում է Հայաստանը՝ իր պատվերով: Շատ բնական է, որ զինատեսակներն արտադրելու և փոխանցելու համար ժամանակ է պետք: Այնպես որ, ես այդ հարցը շահարկելն անիմաստ եմ համարում»,-հավելեց Վաղարշակ Հարությունյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ
Ամենադիտված