Գեղարքունիքի մարզի 20 համայնքներում համայնքի ղեկավարների թեկնածուները քվեարկվելու են առանց մրցակցության
Քաղաքական
Գեղարքունիքի մարզի 20 համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները կանցնեն առանց մրցակցության: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, սեպտեմբերի 23-ի դրությամբ, որոշ թեկնածուների հայտնած ինքնաբացարկից հետո, Գեղարքունիքի մարզի թվով 53 համայնքներում հոկտեմբերի 2-ին կայ անալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է 100 թեկնածու:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ ինքնաբացարկ էին հայտնել համայնքի ղեկավարի 12, իսկ հետագա 4 օրերի ընթացքում' եւս 18 թեկնածու: Այսպիսով, համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար մրցակցություն ծավալվելու է մարզի 33 համայնքներում: Համայնքի ղեկավարի թեկնածուները միայնակ են քվեարկվելու Գավառ եւ Ճամբարակ քաղաքներում, Անտառամեջ, Բերդկունք, Երանոս, Թթուջուր, Լճաշեն, Լճավան, Ծաղկունք, Ծովագյուղ, Ծովակ, Կալավան, Ձորավանք, Նորաշեն, Նորատուս, Ջաղացաձոր, Սոթք, Վաղաշեն, Վարդենիկ, Վերին Շորժա գյուղերում: Սեւան քաղաքում գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել նախկին 2 քաղաքապետեր, ՀՀԿ անդամներ Աշոտ Ալեքսանյանը եւ Գեւորգ Մալխասյանը եւ ՀՅԴ անդամ Արտակ Վարդանյանը: Գյուղական համայնքներում առավել լարված մրցակցություն սպասվում է Կարմիրգյուղում եւ Կուտականում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են 5-ական թեկնածու: Թեկնածուների քարոզարշավն ընթացքի մեջ է:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ