Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Բաղրամյան 26-ի «զինվորների» անհաշտությունը

Վերլուծական

Չգիտեմ՝ ինչպիսի ավարտ կունենա Վանաձորի քաղաքային ընտրությունները, սակայն առայժմ դրանք հանրային ուշադրության կենտրոնում են` ընդդիմադիր ճամբարում տեղի ունեցող սահմանազատումներով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում կառավարող ՀՀԿ-ին գլխավորապես ընդդիմանում է ոչ թե այդ կարգավիճակում հանդես եկող երկարամյա կուսակցություն, այլ՝ նորաստեղծ մի քաղաքական ուժ՝ «Լուսավոր Հայաստանը», որն ունի վանաձորյան հետագիծ:

Սակայն, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը քարոզարշավի ընթացքում չկարողացավ ամրապնդել ֆավորիտի իր կարգավիճակը և տակտիկական առումով առնվազն կոռեկտ չէր իրենց օգտին ինքնաբացարկ հայտնելու՝ մյուս ընդդիմադիրներին ուղղված Մարուքյանի կոչը:

Նախ իրական համախմբումը տեղի է ունենում ոչ թե կոչերով, այլ՝ այլընտրանքային անվիճելի բևեռ դառնալով: Կրկնում եմ՝ այսօրվա Վանաձորում ԼՀԿ-ն նման դիրքեր չունի: Մյուս կողմից` կառավարման խորհրդարանական մոդելը, որի տրամաբանությամբ անցկացվելու է Վանաձորի ավագանու ընտրությունները «սև-սպիտակի» մրցակցություն չեն ենթադրում:

Սրանով են այս ընտրությունները տարբեր, մեծամասնական տրամաբանությունից, երբ հաղթողը ստանում է ամբողջը, պարտվողը՝ ոչինչ: Ինչևէ, Վանաձորի ընտրարշավի մյուս մասնակիցները Մարուքյանի կոչից մի թեթև նեղսրտեցին, բայց նրան հարձակման թիրախ չդարձրին:

Այդպես վարվեց միայն Նիկոլ Փաշինյանը, ով դարձյալ, հավանաբար ավելի ոգևորված Նոր Կյանք գյուղում իր կուսակցի հաղթանակից, որոշեց զարգացնել իր «մեկ ընդդիմություն» թեզը՝ ճգնելով ապացուցել, որ ԼՀԿ-ն իրական ընդդիմություն չէ: ՔՊԿ-ԼՀԿ հետագա բանավեճը շարունակվեց հայտնի հեքիաթի «քյաչալ շուն-գող փիսո» մոտիվներով:

Ի վերջո Վանաձորի ընդդիմությունը մնաց անմիաբան, ավելին՝ փոխադարձաբար վարկաբեկված, ինչի հետևանքով այս քաղաքում կտրուկ մեծացել է ՀՀԿ իշխանության վերարտադրության հեռանկարը:

Այսքանով ՔՊԿ-ԼՀԿ հակադրությունը, ըստ էության, փակում է իր վանաձորյան էջը, մեզ տեղափոխելով Երևան, մանավանդ՝ այստեղ են թաքնված այդ հակադրության արմատները: Իրականում, տարիներ առաջ Բաղրամյան 26-ում կամ դրան հարակից կենտրոններից մեկում, մշակվել էր նոր լիբերալ ընդդիմության կոնցեպցիա:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը պետք է ստեղծեին նոր տիպի ընդդիմություն: Ըստ իշխանության սցենարի՝ Նիկոլը դա պետք է աներ «հեղափոխական» ճանապարհով, արդեն գործող ընդդիմությանը քարկոծելու, վարկաբեկելու միջոցով, իսկ Էդմոնի հիմնական առաքելությունը «քաղաքացիականներին» միավորելն էր:

Բաղրամյան 26-ի նախագծի համաձայն՝ այս երկու նորաստեղծ կուսակցությունների թիրախի դերում պետք է լինեին իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ընդդիմադիրները և Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Այս «առաքելությունը» հաջող կատարելուց հետո ձևավորվելու էր ՔՊԿ-ԼՀԿ դաշինք Փաշինյան-Մարուքյան տանդեմով, որի համար ապագա խորհրդարանում երաշխավորվելու էր անցողիկության շեմ:

Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: 2015-ի սկզբից Հայաստանում չկա պոտենցիալ ունեցող ընդդիմություն, իսկ նրա բեկորները այս օրերին իշխանությունների հետ քննարկում են ապագա ԱԺ-ում իրենց մանդատների հարցը: Չկա նաև Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Այնպես ստացվեց, որ թե’ ՔՊԿ-ն և թե’ ԼՀԿ-ն, Բաղրամյան 26-ի համար կորցրեցին իրենց նշանակությունը:

Երեկվա պոտենցիալ դաշնակիցները այսօր դարձել են անհաշտ թշնամիներ ու խնդիրը ոչ Վանաձորի, ոչ էլ հանրապետության ընդդիմադիր ձայների համար պայքարը չէ: Փաշինյան-Մարուքյան «մենամարտը» մեկ «հանդիսատես» ունի, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, սակայն արդեն ժամանակավրեպ է համարում իր երբեմնի «զինվորների» գզվռտոցին հետևելը:

Սարգիս Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված