Գլխավոր դատախազը լավ դիվանագետ է, ամեն ինչ կանի ծածուկ, տակից․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով:
Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է և իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից:
Դատախազությունում կադրային փոփոխությունները կմեկնարկեն կառավարության ձևավորումից հետո: Այժմ այդտեղ թափուր է Արթուր Դավթյանի նախկին՝ դատախազի տեղակալի հաստիքը, որտեղ նշանակում պետք է անի նախագահը:
Ինչ վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Կոստանյանին, արդեն հայտնի է, որ նա գնալու է Վրաստանում ՀՀ դեսպան, սակայն թե որքանով կհաջողի այդ պաշտոնում, դեռ հարց է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ