Շիրակի դաշնակցական մարզպետին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՀՅԴ-ի նախընտրական «շուստրիությունը» Գյումրիում հասել է իր կուլմինացիոն կետին: Հիասթափվելով քաղաքական պայքարի մյուս բոլոր մեթոդներից՝ դաշնակցական մարզպետը սկսել է իր մոտ կանչել դպրոցի տնօրեններին, որոնք ի դեպ մեծամասամբ հանրապետականներ են, և հրահանգում են աշխատել դաշնակցության օգտին՝ ասելով, որ յուրաքանչյուր տնօրեն պարտավոր է իր տարածքում ինչ-որ քանակի ձայն ապահովել, հակառակ դեպքում խոստանալով որ կպատժվեն:
Ասում են՝ տնօրենները ծիծաղով են լքում մարզպետի կաբինետը, քանի որ գիտեն, որ նախ ձայն բերել-չբերելը այսօր վերահսկել հնարավոր չէ, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ Հովսեփ Սիմոնյանին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ