ՀՀԿ-ական քչախոս պատգամավորը վաճառում է իր ունեցվածքը․ «ՀԺ»
Հայկական Մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է․
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, որը նաև «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի 2015 թվականի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սակավախոս պատգամավորը նախորդ տարի 96 և 117 միլիոն դրամով վաճառել է երկու հասարակական նշանակության շինություն, 10 միլիոն դրամով՝ բազմաբնակարան շենքում իր բնակարանը, իսկ 20 միլիոն դրամով՝ իր Toyota Land Cruiser ավտոմեքենան:
Սպարտակ Մելիքյանը վաճառել է նաև երկու տարբեր ընկերություներում ունեցած իր բանետոմսերը, որոնք առանձին-առանձին կազմել են 4.046 միլիոն դրամ և 904 հազար դրամ, ինչպես նաև վաճառել է երեք տարբեր ընկերությունում ունեցած բաժնեմասերը 30 միլիոն դրամով, 117 միլիոն դրամով և 3 միլիոն դրամով: Պատգամավորը նույն տարում վերադարձրել է նաև 9.5 միլիոն դրամ փոխառություն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ