Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետին․ «ՉԻ»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կառավարության առաջին նիստում, երբ Կարեն Կարապետյանը հանդիմանել էր ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտապել էր սաստել, թե ազատությունը սանձարձակություն չէ և չարժի շոուներ անել:
Բայց երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով ՀՅԴ-ի ու վարչապետի հարաբերությունների մասին, նշել է, թե իրենք ամբողջովին աջակցում են Կարապետյանին: «Այն ինչ արձանագրված է մեր համաձայնագրի մեջ՝ ՀՀԿ-ի հետ, այդ խնդիրները, նպատակները, և այն, ինչ հայտարարել է Հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջև ծառացած խնդիրներ են, վարչապետը պատրաստակամ է և իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ