Բեռլինի պետական գրադարանի տնօրենը Երևանում կանցկացնի վարպետության դասեր
Հասարակություն
Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր-Կամպֆն և նույն գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը սեպտեմբերի 25-29-ը կայցելեն Հայաստանի ազգային գրադարան:
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Սա գրադարանի տնօրենի երկրորդ այցն է Հայաստան:
Նախորդ այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բեռլինի ազգային գրադարանում կազմակերպելու հայ հնատիպ գրքի և գրատպությանը նվիրված ցուցահանդես, ինչպես նաև հրատարակել ցուցադրությանը նվիրված պատկերագիրք: Նշենք, որ պատկերագիրքը հեղինակել են Արմինե Դրոստ-Աբգարյանն ու Մելինե Փեհլիվանյանը: Այցի ընթացքում Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանը կանցկացնեն վարպետաց դասեր, որի շրջանակում հանդես կգան Բեռլինի պետական գրադարանում կազմարարական աշխատանքների, ինչպես նաև գերմանական գրադարանային համակարգի և Բեռլինի պետական գրադարանի աշխատանքի կազմակերպման մոդելի վերաբերյալ դասախոսություններով: Կքննարկվեն նաև երկկողմ համագործակցության ծրագրեր:
Բարբարա Շնայդերն ու Մելինե Փեհլիվանյանը սեպտեմբերի 26-ին կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ