«Կնքահայրը» ֆիլմի առանձնատունը վաճառքի հանվել 195 մլն դոլարով (լուսանկար)
Այլ
Լոս Անջելեսի օկրուգում կալիֆոռնիական առանձնատունը, որտեղ տեսարաններ են նկարահանվել «Կնքահայրը» ֆիլմից, 195 միլիոն դոլարով հանվել է վաճառքի: Այդ մասին գրել է Wall Street Journal թերթը:
Խոսքը վերաբերում է 1925 թվականին կառուցված կալվածքին Լոս Անջելեսի արեւմուտքի Բեւեռլի Հիլզի հռչակավոր շրջանում: Այն համարվում է անշարժ գույքի ամենաթանկ օբյեկտներից մեկն ԱՄՆ-ի տարածքում: Երկու հեկտար տարածության վրա գտնվում են վեց կառույցներ, ներառյալ գիշերային ակումբը եւ կինոթատրոնը, իսկ բնակելի համալիրը բաղկացած է 28 ննջարաններից եւ 38 սանհանգույցներից:
Առանձնատունը վերջին ժամանակներս վարձով էր տրվում ամսական 600 հազար դոլարով: Անշարժ գույքի ներկայիս սեփականատերը՝ ներդրող Լեոնարդ Ռոսը, առանձնատան համար 30 միլիոն դոլար ավելի է պահանջում, քան նախորդ գնահատման արժեքը, նշել է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ