Անպարկեշտ խոսքեր Զիդանի հասցեին. Ռոնալդուն փոխարինվելուց հետո (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր դժգոհությունն է հայտնել, երբ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս Պալմասի» դեմ խաղում փոխարինել է իրեն: Այս մասին տեղեկացնում է Cuatro-ն:
Հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Ռոնալդուն փոխարինվել է հանդիպման 72-րդ րոպեին:
Ֆուտբոլիստը չի կարողացել զսպել էմոցիաները, պահեստայինների նստարանին նա անպարկեշտ խոսքեր է հեղել Զիդանի հասցեին` հիշատակելով մարզչի մորը:
Հիշեցնենք, որ խաղից հետո Զիդանը խոսելով Ռոնալդուին փոխարինելու մասին նշել էր, որ անհրաժեշտ է հոգ տանել ֆուտբոլիստի մասին, քանի որ նա ժամանակ առ ժամանակ պետք է հանգստանա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու