Երևանի գրողների միության նախագահը կառավարությունից հրաշքներ չի սպասում
Գիտություն և Մշակույթ
Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նոր ձևավորվող կառավարությունից երկու ակնկալիք ունի: Նախ՝ կառավարությունը պետք է գիտակցի, որ խնդիր ունի ոչ թե իշխելու, այլ՝ ծառայելու:
Երկրորդ՝ կառավարությունը չպետք է անտեսի մտավորականության տեսակետը, ինչպես արել է անկախության 25 տարիներին:
«Առաջին ամիսներին, իհարկե, հրաշքների չեմ սպասում, բայց հույս ունեմ, որ փոխոխությունը դրական արդյունքի կհանգեցնի»,- ասաց Ափինյանը:
Պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի՝ դպրոցում գրականության դասարգրքերում ժամանակակից գրողների ներգրավածության խնդրի մասին հարցին, գրողների միության նախագահ Ափինյանը պատասխանեց. «Փոփոխությունների կարիք կա, դեռ շատ անելիքներ կան կրթության ոլորտում»:
Ըստ նրա՝ շատ անելիքներ ունի նաև Մշակույթի նախարարությունը, նախ խնդիր ունի աջակցելու այն ծրագրերին, որոնցով զբաղվում են մտավորականները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)