«Մեծահարուստները չեն ցանկանում հովանավորել մշակութային գործիչներին». վաստակավոր նկարիչ
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն իր անհանգստությունն է հայտնում հուշարձանների պահպանման խնդրի վերաբերյալ.
«Հուշարձանները մատնված են անուշադրության և գտնվում են սարսափելի վիճակում: Իհարկե, ժողովուրդն ունի մեղավորության իր բաժինը, բայց կառավարությունը պետք է վերահսկողական դեր ստանձնի»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում է կայացրել Քաղաքաշինության նախարարությունը վերացնել և ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:
Ընդ որում, մշակութային արժեքների պահպանման լիազորությունն առանձնացվում է Մշակույթի նախարարությունից:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Արզումանյանը կողմ է այդ փոփոխությանը և հույս ունի, որ մշակութային հուշարձանների պահպանության վերահսկողական համակարգը ավելի կբարելավվի:
Անդրադառնալով հարցին, թե որն է մշակույթում խնդիրների հիմնական պատճառը, Արզումանյանը նշեց, որ մշակույթը չի կարող գոյատևել տնտեսական ծանր պայմաններում:
«Մեծահարուստները չեն ցանկանում հովանավորել մշակութային գործիչներին՝ այդ ոլորտը շահութաբեր չհամարելով: Այն հարուստները, որոնք կցանկանան ֆինանսավորել, օրինակ, սիմֆոնիկ նվագախմբին, մի փոքր կզարգանան և ավելի բարձր կլինեն մյուս հարուստներից»,- նկատում է վաստակավոր նկարիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)