Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվում է խախտումներով
Ադրբեջան
Ադրբեջանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արդեն իսկ ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Սումգայիթում հանրաքվեի մասնակիցներից մեկը փորձել է միանգամից երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը:
Ընտրությունների մասնակից Ֆիդան Հասանզադեն հայտնել է, որ քվեախցիկ մտնող քաղաքացիներից մեկը միանգամից ձեռքում ունեցել է երեք քվեաթերթիկ: «Հարցրի, թե ձեռքումդ քանի թերթիկ կա: Ասաց՝ մեկ: Սակայն, երբ նայեցի, տեսա, որ երեքն են: Երկուսը վերցրի և ընտրական հանձնաժողովի նախագահին հարցրի՝ սրանք ի՞նչ են: Պատասխանը հետևյալն էր՝ սխալվել են»,- լրատվամիջոցին պատմել է Հասանզադեն:
Որոշ ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվել ընտրական «կարուսելների» վերաբերյալ: Շատ ընտրատեղամասերում քվեարկողներին բերել և տարել են ավտոբուսներով:
Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անց է կացվում նաև արտերկրում՝ Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ