Թայսոն Ֆյուրին` չեմպիոնական գոտուց զրկվելու շեմին
Սպորտ
Բռնցքամարտի միջազգային ասոցացիան (WBA) հնարավոր է զրկի Թայսոն Ֆյուրիին WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից: Այս մասին տեղեկացնում է WORLDBOXINGNEWS.NET-ը:
Օրեր առաջ բրիտանացին որոշել էր տեղափոխել Վլադիմիր Կլիչկոյի դեմ մենամարտը` հիմնավորելով, որ փորձում է հաղթահարել դեպրեսիան:
WBA-ի նախագահ Ջիլբերտո Մենդոսան այսօր հայտարարեց, որ Բռնցքամարտի միջազգային ասոցացիան կզրկի բրիտանացուն տիտղոսից, եթե վերջինս չներկայացնի Կլիչկոյի դեմ մենամարտը կրկին հետաձգելու բժշկական հիմնավորում:
«Եթե չստանանք Թայսոնի մոտ դեպրեսիայի առկայության բժշկական հաստատում, ապա նա կզրկվի գոտուց»,- նշել է Մենդոսան:
Հավանական է նաև, որ Թայսոնը զրկվի WBO-ի գոտուց: Եթե բրիտանացին զրկվի երկու գոտիներից էլ, ապա դրանք հնարավոր է խաղարկվեն Վլադիմիր Կլիչկո-Էնտոնի Ջոշուա մենամարտի ժամանակ` դեկտեմբերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու