Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում 

Ջաղինյանին մնացել են հաշված օրեր…

Վերլուծական

Արդեն մի քանի օր է, ինչ հանրության տարբեր շրջանակների, ինչպես նաև զանազան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական հեռուստաընկերության՝ «Հ1»-ի եթերով թողարկվող «Ամենակարող երգիչը» մեդիա նախագիծը, որի շուրջ բարձրացած աղմուկն այնքան բարձր է ստացվել, որ տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի վերջն է, կործանվում ենք բոլորս, իսկ հայոց վեհ մշակույթն էլ ուր որ է կիջնի, ինչպես ասում են, պլենտուզային մակարդակի: Բայց հասկանալու համար, թե հատկապես ինչը կարող է իրական պատճառ հանդիսանալ նմանօրինակ աղմուկի՝ բարձրացված հատկապես «Հ1»-ի և դրա ղեկավարի՝ Ռուբեն Ջաղինյանի շուրջ, հարկավոր է, ինչպես միշտ դրսևորել անհրաժեշտ խորաթափանցություն, խորամուխ լինել երկրում ընթացող կոնկրետ պրոցեսների էության մեջ ու սթափ գնահատել իրավիճակը. կասկած չի կարող լինել այն բանում, որ «Ամենակարող երգիչը» նախագծի շուրջ բարձրացած աղմուկը, կոպիտ ասած, արհեստական է, որ շատ ավելի խորը գնացող նպատակներ ունի, քան, ասենք, հայկական ժամանակակից մշակույթը նույն ռաբիսից կամ ցածրաճաշակ երաժշտությունից զտել-մաքրելն է:

Պետք է նկատենք, որ վերջին տարիներին Ռուբեն Ջաղինյանը «Հ1»-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրել է իր հարազատ «Շարմ» հոլդինգին՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով. սա հանրահայտ էր շատ վաղուց: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ այսքան տարի ոչ ոք չէր նկատում այս ամենը, ինչո՞ւ էին լռում… Ի՞նչ է՝ Սպիտակցի Հայկո՞ն պետք է գլխի գցեր, թե ինչ է կատարվում…

Ասում են՝ պատահականություններ չեն լինում: Ինչ խոսք՝ դժվար է այս միտքը վիճարկել հատկապես այն ամենի համատեքստում, ինչ տեղի է ունենում ներկայումս հայկական մեդիա դաշտում, երբ ակամա ականատես ենք դառնում դաշտի վերաբաշխման.

«Հ1»-ի շուրջ բարձրացած աղմուկը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ: Չպետք է մոռանալ, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է դարձել Ալեքսան Հարությունյանը՝ մեկն, ով, ինչպես հայտնի է, նախքան դիվանագիտական աշխատանքի անցնելը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է եղել՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմակիցը:

Ասել կուզի՝ Հարությունյանը մեկն է, ով բավական մեծ խանդով է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է «Հ1»-ում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ այսուհետ անելու է ամեն բան՝ այն իր կատարյալ վերահսկողության տակ առնելու համար. Ջաղինյանը Հարությունյանի պլաններում ոչ մի կերպ չի տեղավորվում, ու հիմա նույն Հարությունյանի համար խիստ արդիական է դարձել Ջաղինյանին խաղից դուրս հանելն ու նրան ճիշտ փոխարինող գտնելը, որի դերում, ի դեպ, ամենայն հավանականությամբ, կարող է հանդես գալ Տիգրան Հակոբյանն, ով հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է նշանակվել բոլորովին վերջերս (գերբնական հատկանիշներով օժտված պետք չէ լինել՝ հասկանալու, թե որն է դրա նպատակը): Ի դեպ՝ նկատենք, որ Տիգրան Հակոբյանը  պրոֆեսիոնալ է իր գործում  և ունի բավական դրական իմիջ:

Իսկ այն, որ «Հ1»-ը խիստ համեղ ու ազդեցություն ունեցող պատառ է, ոչ ոք կարծես չի կասկածում. սրա բյուջեն այնքան մեծ է, որ հայկական ոչ մի առաջատար հեռուստաընկերություն՝ նույնիսկ «Շանթը», «Կենտրոնն» ու «Արմենիան»՝ 3-ով միասին վերցրած, չեն կարող անգամ համեմատվել, մինչդեռ անհերքելի փաստ է, որ «Հ1»-ի լսարանն այնքան էլ մեծ չէ, ու այս հեռուստաալիքը ոչ մի կերպ չի դասվում լիդերների շարքին՝ ի տարբերություն վերոհիշյալների: «Հ1»-ը կոնկրետ քաղաքական-քարոզչական լծակ է, որին տրվում են հսկայական միջոցներ և որին տիրելը ցանկացածի երազանքն է. այն կոնկրետ գործիքակազմ է ՝սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Ամենադիտված