Օգնություն արգելափակված մեքենաների վարորդներին
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 1-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Ջրաձոր-Կապս ավտոճանապարհին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 11–րդ կմ-ում «ԳԱԶ-3110» մակնիշի 19SL114 պ/հ (վարորդ Խ, Խ,) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 10 մ), տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ՀԱԷԿ-ի մոտակայքում գտնվող ջրափոսում ավտոմեքենա է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 34 DR 402 պ/հ (վարորդ Մ. Շ.) ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ