Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Քառօրյա պատերազմի հետևանքը, կամ Հայաստանի նոր շանսը

Վերլուծական

Մեր քաղաքական միտքը Քառօրյա պատերազմը դիտարկեց ութ հարյուր հեկտար կորցրած հողատարածքի համատեքստում: Այս խնդրի արծարծումը անկարևոր չեմ համարում առնվազն մեր բանակի բացթողումները գնահատելու համատեքստում: Մյուս կողմից նման օրակարգով դիսկուրսը համարժեք չէ այն գլոբալ հետևանքին, որ ունեցել է կարճատև պատերազմը: Ավելին, ութ հարյուր հեկտարի կորստի հարցը նույնիսկ այս պահին դադարում է օրակարգային լինելուց, երբ սթափ գնահատում ենք այն իրավիճակը, ինչին հանգեցրել է պատերազմը: Ապրիլի առաջին օրերին մեր զինուժը կանխել է Բաքվի ռազմատենչ քաղաքականության կեսագործումը և ոչ միայն: Քիչ է ասել, որ մեր զինվորի հերոսությունը սրբագրել է Հայաստանի դիվանագիտության անպատասխանատու անգործությունը: Ոչ միայն սրբագրել է, այլ պատերազմի հետևանքով ստեղծել է միանգամայն նոր համատեքստ, որն արմատապես փոխել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի փիլիսոփայությունը:

Առաջին հերթին ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները համահունչ են միջազգային համատեքստին և ըստ այդմ՝ ավելի լեգիտիմ: Թերևս այս միջավայրը, բարենպաստ համատեքստը պատճառ դարձան, որ Հայաստանի իշխանությունները կարծրացնեն իրենց դիրքորոշումը ԼՂ հարցում: Մերոնք, ըստ էության, բովանդակային հարթության մեջ հնարավոր չեն համարում երկխոսել Ադրեջանի այսօրվա ղեկավարության հետ՝ փաստելով, որ վերանայման ենթակա է կարգավորման հիմքում դրված «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը: Միջազգային հանրությունը ոչ միայն ըմբռնումով է մոտենում Երևանի նոր քաղաքականությանը, այլ առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մակարդակով անուղղակի աջակցություն է հայտնում դրան: Օրերս, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԼՂՀ խնդրում առայժմ չի երևում կարգավորման հնարավորություն, որովհետև առաջնորդները պատրաստ չեն դրան: Վաշինգտոնի այդ դիրքորոշումը ասվածի լավագույն ապացույցն է, միով բանիվ անուղղակի աջակցությունը Հայաստանի դիրքորոշման կարծրացմանը:

Ապրիլյան պատերազմն առժամանակ միջազգային առաջնահերթությունների օրակարգից հանել է ԼՂՀ հարցը, պատուհան բացելով նաև կարգավորման բովանդակային տրանսֆորմացիայի հնարավորության համար: Բաքվում դա նույնպես հասկացել են, այլևս մեծ հույսեր չփայփայելով այն հեռանկարի հետ, թե հնարավոր է Ռուսաստանի աջակցությամբ կամ պատերազմի միջոցով տարածքային զիջումներ պարտադրել Հայաստանին: Այն, որ Ադրբեջանը մոտավորապես հինգ անգամ կրճատում է իր ռազմական բյուջեն, ասվածի լավագույն ապացույցն է:

Առայժմ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը զբաղված են իրենց համակարգերի տրանսֆորմացիայի խնդիրներով և միջազգային մակարդակով դադար է տրված ԼՂ կարգավորման գործընթացին:

Ադրբեջանում համակարգային տրանսֆորմացիան իր մեջ ռիսկայնության մեծ պոտենցիալ է պարունակում ներքին և արտաքին մարտահրավերների տեսքով: Այս հանգամանքը և միջազգային դադարը կարող են բարենպաստ լինել Հայաստանի համար, եթե իրապես անկեղծ են նոր ավելի կենսունակ համակարգ ձևավորելու Սերժ Սարգսյանի ձգտումները: Միայն այդ ճանապարհով է հնարավոր միջազգային հարաբերություններում մեծացնել Հայաստանի, իսկ կարգավորման գործընթացում՝ Արցախի սուբյեկտայնությունը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված