«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի»` 1:1. կրկին առանց Մխիթարյանի (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Սթոք Սիթիին»:
Դիմակայությունն ավարտվեց 1:1 հաշվով:
69-րդ րոպեին Անտոնի Մարտիալը հաշվի մեջ առաջ մղեց Մոուրինյուի թիմին: Հաղթական հաշիվը մանչեսթերցիները, սակայն, չկարողացան պահպանել։ 82-րդ րոպեին Ջո Ալենը հավասարեցրեց հաշիվը:
Այս խաղից հետո «կարմիր սատանաները» իրենց ակտիվում ունեն 13 միավոր:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու