Գյումրիում ընտրությանը մասնակցել է ընտրողների 36.59 տոկոսը, իսկ Վանաձորում՝ 42.66
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում՝ այդ թվում Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378․557 է կամ 50.87 %։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 125․983 ընտրողից ընտրությանը մասնակցել է 46․092-ը կամ ընտրողների 36.59 տոկոսը։
Իսկ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 96․548 ընտրողից ընտրությանը մասնակցել է 41․189-ը կամ ընտրողների 42.66 տոկոսը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ