Արդյունքը ինձ չզարմացրեց. Էնրիեն «Բարսելոնայի» պարտության մասին
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Սելտայից» կրած 3:4 հաշվով պարտությունը:
«Առաջին խաղակեսում չօգտվեցինք ազատ տարածությունից, չվերահսկեցինք խաղը` գործողությունների պակասի պատճառով: Ըդմիջումից հետո սկսեցինք քիչ սխալվել, բայց չորրորդ գոլը մեզ սպանեց: Արդյունքը ինձ չզարմացրեց, երրորդ գոլը՝ ինքներս մեզ խփեցինք, իսկ 4-րդի մասին էլ՝ նույնիսկ ոչինչ չկա ասելու:
Ես եմ պարտության գլխավոր մեղավորը: Մենք միասին հաղթում ենք և պարտվում, պարտության դեպքում գլխավոր մեղավորը ես եմ: Ես եմ պատասխանատու ռոտացիայի համար, հետևաբար մեղավորությունն իմն է: Մրցաշրջանը նոր է սկսվել, պետք է առաջ գնանք», – Էնրիկեի խոսքը մեջբերում է Football Espana-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու