Վախճանվել է նշանավոր ջութակահար եւ դիրիժոր սըր Նևիլ Մարրիները
Գիտություն և Մշակույթ
92 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի նշանավոր ջութակահար եւ դիրիժոր սըր Նեւիլ Մարրիները:
Սըր Նեւիլն աշխարհի առաջատար կամերային նվագախմբերից մեկի՝ «Սուրբ Մարտինի ակադեմիայի» հիմնադիրն Էր:
Նվագախումբն իր անվանումն ստացել է ի պատիվ Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող եկեղեցու, որի ավագ քահանան երաժիշտներին թույլատրել է անվճար փորձեր անել տաճարում: Այստեղ Էլ կայացել Է նվագախմբի առաջին պաշտոնական համերգը:
Հենց այս նվագախմբի հետ է գրվել հռչակավոր դարձած եւ «Օսկար»-ի արժանացած Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմի երաժշտությունը: Այդ ձայնագրությունը դարձել Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող դասական երաժշտական ստեղծագործություններից մեկը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)