Հանկարծակի մահ․ հայ–թուրքական թարգմանչի մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ (տեսանյութ) Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն, որպեա երեխաներ սիրող «խուլիգանչիկ» ի կերպարն ապահովի. փաստաբան Չկա այդպիսի մարդ, ուժ, որ կկարողանա ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Լևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, ճանաչելով Փաշինյանին՝ ունի իր անհանգստությունները. Սամվել Կարապետյան Սյունիքում «պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը Al Arabiya. Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել մեղմացնել Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումը Մոսկվան բաց տեքստով սպառնում է Կիևին․ շքերթը խանգարեք՝ կհարվածենք մայրաքաղաքին (տեռսանյութ) Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում ՀՀ-ին առանց ՌԴ․ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին կպատժե՞ն (տեսանյութ) 

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարին

Քաղաքական

Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար կազմին ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին և տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսևորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները, դրսևորվել են լավագույն տեսակետից և որևէ մեկը չի կարող ժխտել, որ այդ լավագույն դրսևորումը եղել է ձեր բոլորի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բարձր է գնահատել նաև Վիգեն Սարգսյանի աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարևոր միջոցառումների համակարգողի պաշտոնում և վստահություն հայտնել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում ևս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը: «Վիգե՛ն, մեկ անգամ ևս շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաև պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը և, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ Հանրապետության Նախագահը նշել է, որ Արմեն Գևորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում ևս, վստահաբար, կդրսևորի իր կամային հատկանիշները: «Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Նախագահը:

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ իր գործունեության վերջին հինգ տարիներին աշխատակազմի աշխատանքի կազմակերպման և համակարգման գործում ցուցաբերած մեծ վստահության համար: Նա նշել է, որ աշխատակազմի արհեստավարժ և նվիրված գործընկերների՝ միասնական թիմի հետ անցած տարիներին բավականին աշխատանք է իրականացվել: «Կարողացել ենք այս տարիներին համակարգել և կանոնակարգել, որոշ դեպքերում նույնիսկ ավտոմատացնել կառավարման այն գործընթացները, որոնք կապված են Հանրապետության Նախագահի գործառույթների իրականացման հետ՝ լինեն դրանք քաղաքացիության խնդիրներ, կադրերի կառավարման խնդիրներ, թե հարցեր, որ վերաբերում են արտաքին այցերի կազմակերպմանը կամ պատվիրակությունների ընդունելությանը: Ձեր որոշմամբ այս աշխատակազմ վերադառնում է պարոն Գևորգյանը, որի ժամանակ իրականում մեծ հիմք է դրվել այն աշխատանքի, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև թիմի մեծ մասը, այնուամենայնիվ, պահպանված է, ինչպես և պետք է լինի քաղծառայության մեջ: Իրոք, կարծում եմ, որ սա փայլուն դրսևորում է նրա, թե ինչպես քաղծառայության ընձեռած երաշխիքները կարող են համադրվել քաղաքական այն նվիրվածության հետ աշխատակազմում, որը միշտ պետք է դրսևորվի բոլոր ներկաների կողմից: Եվ թեև այստեղ կա հայեցողական պաշտոնյաների ու քաղծառայողների մեծ խումբ, մենք միշտ աշխատել ենք որպես մեկ թիմ՝ մեկ նպատակի ծառայելով»,-նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և հավաստիացրել, որ լիովին գիտակցում է առաջիկա անելիքների և՛ կարևորությունը, և՛ նշանակությունը մեր պետության զարգացման, առաջընթացի, կայունության համար, որովհետև բավականին պատասխանատու ժամանակահատված ենք թևակոխում: «Վստահեցնում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ինստիտուտի դերն ու նշանակությունը միշտ բարձր լինի, և բոլորը դա զգան: Ուզում եմ նաև, Ձեր թույլտվությամբ, վստահեցնել պարոն Վիգեն Սարգսյանին, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ինքն արդեն նոր տեղում մեր աջակցությունն ու օժանդակությունն ամենօրյա ռեժիմում զգա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօր այստեղ ներկա գտնվող իմ գործընկերներին, որ այսքան տարիների ընթացքում բավականին բարձր մակարդակով և որակով աշխատանք են կատարել: Հուսով եմ, որ մենք համատեղ այդ ամենը կշարունակենք՝ բոլոր բարի ավանդույթները պահպանելով: Եվ ինչպես Դուք նշեցիք, պարոն Նախագահ, կփորձենք ամեն ինչ անել ևս մեկ աստիճան այդ ամենը բարձրացնելու և Ձեր վստահությունն արդարացնելու համար: Շնորհակալ եմ և հուսով եմ, որ բոլորս միասին դեռ բավականին հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանկարծակի մահ․ հայ–թուրքական թարգմանչի մարմինը հայտնաբերվել է մեքենայի մեջ (տեսանյութ)Իրանը հայտնել է, որ Պակիստանը բացել է իր նավահանգիստները Թեհրանի համար՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման ֆոնինԿրեմլը արձագանքել է Կիևի հայտարարած «լռության ռեժիմին»Ինքը հիբրիդային, ֆեյք թեկնածու է. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասինԵս ամեն ինչ գիտեմ, «Սուպեր մամայի» անցած անցած ամբողջ ճանապարհը գիտեմ.Խաչատրյան (տեսանյութ)Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանըՕդաչուի ինքնազգացողությունը վատացել է թռիչքի ժամանակ․ SWISS-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՄենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Աբովյան համայնքի նախկին ղեկավարի օգնականից բռնագանձված գույքն ամրացվեց պետությանը. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՎեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն, որպեա երեխաներ սիրող «խուլիգանչիկ» ի կերպարն ապահովի. փաստաբանՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթինՔիմ Քարդաշյանը և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնը առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանըԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր ունի 2 ներկայացուցիչՉկա այդպիսի մարդ, ուժ, որ կկարողանա ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ֆիլիպինները համատեղ զորավարժությունների ընթացքում խորտակել են ռազմական նավՍոչիում պայթյունների ձայներ են լսվել․ քաղաքում անօդաչու սարքերի հարձակման վտանգ է հայտարարվելՀայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Ուկրաինայում հայտնել են՝ մեկ տարվա ընթացքում միայն մեկ անօդաչու է հասել ՄոսկվաՓաշինյանը խոսել է Երևանում և Գյումրիում ճանապարհների խնդիրների և դրանց լուծման քայլերի մասին (տեսանյութ)Թրամփի և Վատիկանի լարվածության ֆոնին Ռուբիոն հանդիպելու է Հռոմի պապ ԼեոյինԼևոն Տեր-Պետրոսյանը փորձառու քաղաքական գործիչ է, ճանաչելով Փաշինյանին՝ ունի իր անհանգստությունները. Սամվել ԿարապետյանԱրարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով պարգևատրվել է Պատվո լեգիոնի Մեծ սպայի շքանշանով«Վագների» նախկին մարտիկները հայտարարել են, որ Պրիգոժինը «կենդանի է»Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից«Շառլ դը Գոլ» ավիակիրը ժամանել է Կարմիր ծովՊոզով պոչով կոռուպցիոն կենդանի աճացնողները դահլիճում նստած են. Ստեփանյան (տեսանյութ)Ապրիլի վերջին և մայիսի սկզբին Գառնիում գրանցվել է օրական շուրջ 2-3 հազար այցելություն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Լատվիայում ընկած անօդաչուները, ըստ ռուսական աղբյուրների, ուղղվել էին դեպի ռուսական նավահանգիստՈւսպենսկայայի և Լյուսյա Չեբոտինայի սկանդալը կապել են «կանացի նախանձի» հետՄեկ տարի առաջ մեր պապիկը վերամիավորվեց մեր տատիկի հետ դրախտում․ Տաթևիկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելՍյունիքում «պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանրԶախարովան զգուշացրել է Կիևին․ Ռուսաստանը սպառնում է «զանգվածային հրթիռային հարվածով»ԱՄՆ հատուկ նշանակության զորքերի զրահապատ մեքենաներ Պեկինում՝ Թրամփի այցից առաջ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսըԽոշոր պայթյուններ Խարկովում․ հարվածներ են հասցվել քաղաքի կենտրոնինԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Al Arabiya. Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել մեղմացնել Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումըՉինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Մադուրոյին «ուժով պահելու» մեջՄոսկվան բաց տեքստով սպառնում է Կիևին․ շքերթը խանգարեք՝ կհարվածենք մայրաքաղաքին (տեռսանյութ)CNN. Հորմուզի նեղուցի մոտ գրեթե 1600 նավ է մնացելՈւրախ եմ գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում․ Լատվիայի նախագահՉինաստանում հայտարարել են՝ Ուկրաինան կարող է սնանկանալBloomberg. ԱՄՆ-ը կարող է սկսել նավթ արդյունահանել իր ռազմական բազաների տակԱնվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում ՀՀ-ին առանց ՌԴ․ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին կպատժե՞ն (տեսանյութ)Երեխայի սպանության գործով դատապարտված դայակը կմնա հոգեբուժարանում«Էն ժամանակ սենց հիմարություններ ասեիք, ձեզ քացու տակ կգցեին». Ավինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Լիտվան պատրաստ է ականազերծման մասնագետներ ուղարկել Հորմուզի նեղուց«Յա՜», «կակայա՜, մի’ ընդհատեք». ավագանու նիստին իրավիճակը թեժացավ (տեսանյութ)Զբոսաշրջիկների վրա ամենամեծ տպավորությունը թողնում են մարդիկ. վարչապետ Նարեկ Կարապետյան, կպել ես՝ պետք է խաղաս․ շախմատի օրենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ամենադիտված