Գալուստ Սահակյանն ապօրինի է գործել և պետք է պատասխանատվության կանչվի. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
Այսօր ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի ներկայացրած երկու նախագծերը առանց պատճառաբանության մերժվել են: Այս առիթով նա ասաց. «Մեկը հանրահայտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող նախագիծն էր, մյուսն էլ՝ ժողովրդի ապստամբության մասին: Գալուստ Սահակյանը գործել է կամայական, ինչն, իհարկե, ապօրինի է և սրա վերաբերյալ պարոն Սահակյանը դեռ պետք է պատասխանատվության կանչվի, թեև, հիմա մեր դատական համակարգն ադեկվատ չէ: Իմացեք, որ այլևս Դուք նաև այս հարցի շուրջ պետք է կանչվեք պատասխանատվության»,- ասաց նա:
Այնուհետև քվեարկության դրվեց Զարուհի Փոստանջյանի հերթական՝ «Մահացած (սպանված) զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենքի նախագիծը, որը ևս չարժանացավ ԱԺ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Վարման կարգով կրկին խոսելով, նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հենց այս պահին էլ ԱԺ-ի դիմաց են գտնվում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր արդար քննություն են պահանջում իրենց որդիների սպանության մասով:
Հետո շեշտեց. «Որովհետև իրավապահ ու դատական համակարգը լիարժեք չի գործել, և մենք շարունակում ենք լուրեր ստանալ մեր ազգային զինված ուժերում սպանված զինծառայողների մահվան մասին» և հավելեց, որ առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ դեպքերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ