Բացառված է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի. Միքայել Մելքումյան
Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատասխանելով հարցին, թե՝ ըստ նախնական արդյունքների, Գյումրիում «Բալասանյան» դաշինքը 41%-ի շեմը չի հաղթահարել, որին առաջադրել է ՀՀԿ-ն, հնարավո՞ր է դաշինքներ ձևավորեն, նա հավելեց. «Բացառված է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն դաշինք կազմի, իսկ մյուս ուժերի հետ՝ դեռ վաղ է այդ մասի խոսելը»:
Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն արդեն բողոքարկել է այս ընտրությունները և մյուս քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիների մեջ են. «Մենք բողոքարկում ենք, քանի որ դրա համար հիմքեր կան: Քաղաքականությունը չի սիրում «եթե»-ներ, կտեսնենք արդյունքները ինչպիսին են՝ նոր կխոսենք, բայց ՀՀԿ-ի հետ չենք կազմելու որևէ կոալիցիա, արդյուքների մեջ որոշակի փոփոխություն կլինի»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրությունների Գյումրու արդյունքներից ԲՀԿ-ն գոհ է, ի տարբերություն Վանաձորի ընտրությունների արդյունքների: «Ճիշտ է, Վանաձորում մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց դա մեր թեկնածուի և տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց Մելքումյանը:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին ու կաշառքին, ապա ԲՀԿ պատգամավորը նշեց, որ Գյումրիում ամենատարբեր ընտրախախտումներ են եղել, որոնք կբողոքարկվեն, իսկ կաշառքների վերաբերյալ տարբեր տիպի ինֆորմացիներ են ստացել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ